Իսրայելը հետ է կանչում Սենեգալի և Նոր Զելանդիայի իր դեսպաններին

Իսրայելը հետ է կանչել Սենեգալի և Նոր Զելանդիայի իր դեսպաններին՝ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 23-ի նիստում ընդունված հակաիսրայելյան բանաձևի հետ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ-ը»՝ հղում կատարելով Իսրայելի վարչապետի աշխատակազմի արած հայտարարությանը։

«Վարչապետը հետ է կանչում Սենեգալի և Նոր Զելանդիայի դեսպաններին խորհրդակցության համար», - նշվում է հայտարության մեջ։

Իսրայելի վարչապետի կաբինետից հայտնում են, որ վարչապետը չեղարկել է Սենեգալի արտաքին գործերի նախարարության բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումը, որը կայանալու էր 3 շաբաթից։ Նեթանյահուն արտգործնախարարությանը հանձնարարել է չեղարել նաև Սենեգալի օգնության բոլոր ծրագրերը։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.