Ահաբեկչություն Երուսաղեմում

Հունվարի 8-ին Երուսաղեմում բեռնատարը մխրճվել է հետիոտնային անցման մոտ կանգնած մարդկանց բազմության մեջ։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը։

Աղբյուրի համաձայն՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Բեռնատարի վարորդը, որը Արևելյան Երուսաղեմում բնակվող պաղեստինցի էր, ոչնչացվել է ոստիկանական ուժերի կողմից։ Իսրայելի իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն։

Իսրայեի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ բեռնատարի վարորդը կապ ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.