ԱՄՆ-ն չի մասնակցի սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով Աստանայում կայանալիք բանակցություններին

Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Սիրիան ԱՄՆ-ին չեն հրավիրել սիրիական հարցով բանակցություններին, որն, ամենայն հավանականությամբ, կկայանա հունվարի 23-ին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Ճիշտ է՝ մենք ընդգրկված չենք բանակցություններում, սակայն պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է իր գործընկերների հետ լինել ակտիվ կապի մեջ», - հայտարարել է Քիրբին։

Վերջինիս խոսքով՝ Ջոն Քերին սիրիական ճգնաժամի հարցով Սերգեյ Լավրովի հետ խոսել է դեկտեմբերի 27-ին, իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ դեկտեմբերի 20-ին։

Լրագրողի հարցին, թե ԱՄՆ-ն ընդունում է, որ զիջել է սիրիական ճգնաժամի  կարգավորման հարցում նախաձեռնությունը, Քիրբին պատասխանել է. «Համաձայն չեմ, որ մենք զիջել ենք ինչ-որ բան»։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պայմանավորվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սիրիական ճգնաժամի հարցով բանակցություններն Աստանայում շարունակելու առաջարկի շուրջ։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն աջակցություն է հայտնել նախաձեռնությանը և հայտարարել է Աստանայում վերոնշյալ բանակցությունների համար հարթակ տրամադրելու իր պատրաստակամության մասին։ Սպասվում է, որ Աստանայում կողմերի հանդիպումը կկայանա հունվարի 23-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.