Պենտագոնի ղեկավարին խորհուրդ կտամ լինել ավելի զգույշ. Շոյգու

Ռուսաստաի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհուրդ է տվել Պենտագոնի ղեկավարին ավելի զգույշ լինել Ռուսաստանի ռազմական գործունեության մասին խոսելիս։ Այս մասին գրում է ռուսական «Ռիա Նովոստին»։

«Ես կհամաձայնեի իմ գործընկերոջ հետ, եթե նա չշփոթեր պետությունը, կամ լիներ ավելի զգույշ իր գնահատականներում», - ասել է Շոյգուն՝ մեկնաբանելով Էշթոն Քարթերի խոսքերը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ ահաբեկչության դեմ Ռուսաստանի պայքարը տվել է զրոյական արդյունք, իսկ Սիրիայում նրա ներկայությունը միայն թեժացրել է քաղաքացիական պատերազմը։

Սերգեյ Շոյգուն հույս է հայտնել, որ Աստանայում կայանալիք հանդիպումը սկիզբ կդառնա սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման համար, իսկ ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանին կմիանան այլ պետություններ։

ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը Սիրիայում կատարել են նախագահի հաձնարարությունները։

Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հայտնած տվյալների համաձայն՝ 2015թ-ից սկսած ռուսական օդուժը Սիրիայում իրականացրել է մոտ 19 հազար թռիչք՝ ահաբեկիչներից ազատագրելով ավելի քան 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.