Ջո Բայդենը հանդիպում կունենա Ուկրանայի վարչապետի հետ

Հունվարի 16-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը կհանդիպի Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը։

«Հունվարի 16-ին Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ։ Հանդիպումը կկայանա ԱՄՆ-ի փոխնախագահի Ուկրաինա կատարվելիք պաշտոնական այցի շրջանակներում։ Նախատեսվում է, որ հանդիպումը կսկսվի տեղի ժամանակով 07:30-ին (Երևանի ժամանակով՝ 09:30 - խմբ.)», - ասվում է Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Սպտակ տունը հայտարարել էր, որ մինչև պաշտոնավարման ավարտը ԱՄՆ-ի փոխնախագահը կայցելի Ուկրաինա և Շվեյցարիա։ Ջո Բայդենի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ պետք է կայանար հունվարի 15 –ին։ Ավելի ուշ, սակայն, ԶԼՄ-ներում լուրեր հայտնվեցին, որ Բայդենը հետաձգել է հանդիպումը, և այն կայանալու է հունվարի 16-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.