Սպանվել է «Ջաբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժը հարվածներ է հասցրել ահաբեկիչների՝ Սիրիայի հյուսիսային Իդլիբ քաղաքի մերձակայքում գտնվող հրամանատարական կետին։ Այս մասին հայտնում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը։

Աղբյուրի համաձայն՝ օդային հարվածի արդյունքում սպանվել է «Ջաբաթ Ֆատահ ալ-Շամ» (նախկին «Ջաբաթ ալ-Նուսրա») ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը՝ Աբու Իբրահիմ աթ-Թունիսին։

Ըստ աղբյուրի տարածած տեղեկատվության՝ սպանվածը «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Այման ալ-Զավահիրիի մտերիմներից էր։

Իդլիբը գտնվում է մայրաքաղաք Դամասկոսից 320կմ հեռավորության վրա։ 2015 թ. մարտից այն «Ջաբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ է։

«Ջաբաթ ալ-Նուսրան» համարվում է «Ալ Քաիդայի» Սիրիայի ճյուղը։ Նրա կազմում կռվում են հարյուրավոր օտարերկրյա վարձկաններ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.