Ցյուրիխում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա

Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը հարձակում է տեղի ունեցել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում գտնվող Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա։ Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի հավաստմամբ՝ անհայտ անձիք թուրքական դիվանագիտական ներկայացուցչության շենքի ուղղությամբ պայթուցիկներ են նետել, ինչի հետևանքով վնասվել են շենքի պատուհաններն ու պատերը։

Շվեյցարիայի ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.