Պեսկովն ասել է՝ «Իսկանդերներն» ինչքան են մնալու Կալինինգրադում

Ռուսական հրթիռները դուրս չեն բերվի Կալինինգրադից, քանի դեռ ՆԱՏՕ-ի հրթիռները մնում են Եվրոպայում։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. գրում է «Ռիա Նովոստին»։

«Հնարավոր չէ հեռացնել այդ հրթիռները («Իսկանդեր-Մ») Կալինինգրադից, քանի դեռ չգիտենք՝ Եվրոպայում հակառուսական հրթիռային համալիրներ ստեղծելու ծրագրերը վերացել են, թե ոչ», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին Կալինինգրադում ռուսական ռազմական տեխնիկայի տեղակայման մասին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս կապակցությամբ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում լավ գիտեն, որ Ռուսաստանը որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություններ չունի։ Լավրովի խոսքով՝ դաշինքն առիթից օգտվում է և Ռուսաստանի սահմանների մոտ տեղակայում է ավելի շատ ռազմական տեխնիկա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.