Սենատը հաստատել է Մաթիսի նշանակումը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնին

Հունվարի 20-ին ԱՄՆ-ի սենատը պաշտոնապես հաստատել է Ջեյմս Մաթիսի նշանակումը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնին։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Պենտագոնի ղեկավարի պաշտոնին Մաթիսի նշանակմանը կողմ է քվեարկել սենատի մեծամասնությունը։ Քվեարկությանը հաջորդել է Մաթիսի երդման արարողությունը, որն անց է կացրել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը՝ վերջնականապես հաստատելով նրա նշանակումը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնին Ջեյմս Մաթիսի թեկնածությունն առաջադրել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին։

Ջեյմս Մաթիսը ծնվել է 1950 թ.։ Մոտ 44 տարի ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում. ծովային հետևակի կորպուսի գեներալ է: 2001 և 2003 թվականներին մասնակցել է Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողություններին։ Մաթիսը ԱՄՆ-ի Զինված Ուժերի Կենտրոնական հրամանատարության կազմում եղել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների համար գլխավոր պատասխանատուն: 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.