Ահաբեկչություն Կանադայում. հաղորդվում է 6 զոհի մասին

Հունվարի 29-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ հունվարի 30 ժամը 03:00 – խմբ.), Կանադայի Քվեբեկ քաղաքի մզկիթում անհայտ անձինք անկանոն կրակ են բացել մարդկանց ուղղությամբ. հայտնում է «Ռոյթերսը»։

Աղբյուրի համաձայն՝ հարձակումը, որին մասնակցել է երեք հոգի, տեղի  ունեցել երեկոյան աղոթքի ժամանակ։ Նշվում է, որ այդ պահին մզկիթում եղել է մոտ 40 մարդ: Հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 8-ը։

Radio Canada-ն հայտնում է, որ հարձակվողները եղել են դիմակներով և կրակելուց առաջ բացականչել են թաքբիրը (Ալլահու Աքբար, թարգմանաբար նշանակում է «Աստված մեծագույնն է»)։

Հաղորդվում է, որ տեղի ոստիկանությանը ձերբակալել է երկու կասկածյալի։ Կանադայի իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչութուն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.