Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա

Սիրիայի հարցով հաշտեցման ռուսական կենտրոնը մարդասիրական ութ ակցիա է անցկացրել Հալեպում և սիրիական մի քանի այլ քաղաքներում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով վերոնշյալ կենտրոնի արած հայտարարությանը։

«Բնակչությանը հասցված հումանիտար օգնության բեռի ընդհանուր ծավալը կազմում է 5,7 տոննա։ Հումանիտար օգնություն է հասցվել 4037 մարդու», - ասվում է Սիրիայի հարցով հաշտեցման ռուսական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ, մասավորապես, Հալեպի և մոտակա բնակավայրերի բնակիչներին հասցվել է մոտ 3,2 տոննա հաց, 1000 բաժին տաք ուտելիք և 400 տեսակ այլ ապրանքներ։ Միևնույն ժամանակ, Հալեպում և Լաթաքիայում գործող երկու դպրոցի ուղարկվել է 770 դպրոցական պայուսակ և նվերների հավաքածու։

Բացի դրանից, ռուսական կողմն ինքնաթիռներով Դեր Զոր է հասցրել Սիրիայի իշխանությունների կողմից ստացած 20,8 տոննա մթերքը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.