Ամերիկացի կոնգրեսականը մեղադրել է Ռուսաստանին Կորեայի վրա հարձակվելու մեջ

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Մակսին Ուոթերսն ամերիկյան հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ինքն է դրդում իրեն անվստահություն հայտնելուն, քանի որ ոչինչ չի ձեռնարկում Ռուսաստանի՝ Կորեայի վրա հարձակվելուն ի պատասխան։ Այս մասին հայտնում է Daily Express պարբերականը։

Աղբյուրը նշում է, որ մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել Թրամփին լքել պաշտոնը, քանի որ վերջինս «դրա համար ամեն ինչ անում է»։

«Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ Թրամփը պատրաստ է գրկախառնվել Ռուսաստանի նախագահի հետ, մինչ վերջինս շարունակում է հարձակվել Կորեայի վրա։ Կարծում եմ Թրամփն իրեն կհասցնի այնպիսի վիճակի, երբ ամերիկացի ժողովուրդը ստիպված կլինի հարցնել՝ «իսկ հիմա մենք ի՞նչ անենք»», - ասել է Կալիֆորնիա նահանգից ընտրված կոնգրեսական Մակսին Ուոթերսը։

Լրագրողները նկատել են նաև, որ կոնգրեսականը մոռացել էր Հալեպ քաղաքի անվանումը, քանի որ իր ելույթը շարունակել էր միայն օգնականներից մեկի հուշումից հետո։

Ավելի վաղ Ուոթերսն արդեն մեկ անգամ հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Հունվարին նրա ելույթի հեռարձակումն ընդատվել էր RT հեռուստաալիքի հաղորդմամբ։ Ներկայացուցիչների պալատի անդաները միջադեպը համարել էին տարօրինակ՝ տեղի ունեցածի մեջ մեղադրելով ռուս ցանցահեններին։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.