Փետվարի 23-ից Ռուսաստանի քաղաքացիները կարող են ՀՀ մուտք գործել ներքին անձնագրերով

2017 թ. փետրվարի 23-ից Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել ներքին անձնագրերով։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հունվարի վերջին Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Փետրվարի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում այս կապակցության գրել է. «Վաղվանից ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով»։

Փետրվարի 16-ին ՀՀ կառավարությունը հաստատել է ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիների Հայաստան մուտք գործելու կարգը։

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի հետ նման համաձայնագիր ունեցող երկրների քաղաքացիների անձնագրերում Հայաստան մուտք գործելիս որևէ նշում չի արվի։

Փետրվարի 21-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իրենք բավարարված են, որ ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն ներքին անձնագրերով մուտք գործել Հայաստան Հանրապետություն։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.