Իսրայելի պաշտպանության նախարարը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել միանալ Իրանի դեմ ռազմական դաշինքին

Մերձավոր Արևելքի չափավոր իսլամական պետությունները պետք է միանան ռազմական դաշինքին առաջին հերթին Իրանի դեմ պայքարելու համար։ Այսպիսի հատարարությամբ է հանդես եկել Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում հասկացելեն, որ ներկայում ամենամեծ վտանգը գալիս է Իրանից։ «Ժամանակն է եկել, որպեսզի ստեղծենք Մերձավոր Արևելքի պետություններից կազմված մի դաշինք, որը կպայքարի ահաբեկչության դեմ։ Կարևոր չէ՝ այդ դաշինքում ընդգրկված կլինեն մուսուլմաններ, քրիստոնյաներ թե հուդայականներ», - ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով՝ այդ դաշինքը պետք է պաշտպանի իր անդամներին և կոշտ պատժամիջոցներ կիրառի Իրանի նկատմամբ։

Իր խոսքի վերջում Լիբերմանը նշել է, որ արաբական երկրներն ավելի շատ ունեն Իսրայելի կարիքը, քան հակառակը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.