Թուրքիայի տարածքում ընկած սիրիական կործանիչի օդաչուն հայտնել է, որ ինքաթիռը խոցվել է

Սիրիական ռազմաօդային ուժերի ՄԻԳ-21 կործանված ինքնաթիռի օդաչուն պնդում է, որ օդանավն ընկել է խոցվելու պատճառով։ Այս մասին հայտնում է թուրքական Haber7 հեռուստաալիքը։

Օդաչուն թուրքական իշխանությունների ներկայացուցիչներին հայտնել է, որ մարտական առաջադրանքով թռիչք էր իրականացնում Լաթաքիայից Իդլիբ, երբ ինքնաթիռը խոցվեց։

Նշվում է, որ օդաչուն 56-ամյա Մեմեդ Սուֆհանն է։ Ինքնաթիռի կործանման հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ. բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար։

Նշենք, որ մարտի 4-ի երեկոյան Սիրիական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻԳ-21 տեսակի օդանավն ընկել էր Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի տարածք։

Սիրիայի ընդդիմադիր «Ահրար ալ-Շամ» խմբավորման անդամները հայտարարել էին, որ ռազմական ինքնաթիռը կործանվել է իրենց հասցրած հարվածից։

Թուրքիայի իշխանությունները տեղի ունեցածը չեն համարում օդային սահմանի խախտում՝ ընդունելով, որ ինքնաթիռն իրենց երկրի տարածք է ընկել տեխնիկական անսարքության կամ այլ պատճառով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.