Թուրք դիվանագետներն ապաստան են խնդրում Շվեյցարիայից
Թուրք մի քանի դիվանագետներ ապաստան են խնդրել Շվեյցարիայից։ Այս մասին գրում է շվեյցարական Tages-Anzeiger թերթը։
Թե ինչ պատճառով են դիվանագետներն ապաստան խնդրել Շվեյցարիայի իշխանություններից, աղբյուրը չի նշում։ Երկու երկրների իշխանություններն այս թեմայով դեռ որևէ մեկնաբանություն չեն արել։
Թուրքական Haberler լրատվական կայքը գրում է, որ վերոնշյալ դիվանագետների թվում է Շվեյցարիայում Թուրքիայի նախկին դեսպանի տեղական Վոլկան Քարագյոզը։ Վերջինս Շվեյցարիայի իշխանություններից ապաստան է խնդրել նաև իր ընտանիքի համար։
Նշվում է, որ նախկին դեսպանի տեղակալին Թուրքիայում մեղադրում են գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։ Նա 2016 թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հեռացվել էր պաշտոնից և Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից հետ կանչվել, սակայն չէր վերադարձել հայրենիք։