Վարդան Տողանյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան
Այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Վարդան Տողանյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Վարդան Տողանյանը կփոխարինի 70-ամյա Օլեգ Եսայանին, որը Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականի ապրիլից։
Վարդան Տողանյանը ծվել է 1967 թ. Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում։1984-1991 թ.թ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Նախագահում էր «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրուրդը։
Տողանյանը բացի հայերենից և ռուսերենից տիրապետում է նաև անգլերենի և ճապոներենի։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։