ՌԴ ՊՆ-ը հերքում է Եգիպտոսում ռուսական ջոկատների առկայության մասին լուրերը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հերքել է Եգիպտոսի և Լիբիայի սահմանին ռուս զինվորականների ներկայության մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական հատուկ նշանակության ոչ մի ջոկատ չկա Եգիպտոսում։ Սա առաջին դեպքը չէ, երբ արևմտյան լատվամիջոցները սուտ տեղեկություններ են տարածում։ Պետք չէ ուշադրություն դարձնել անհիմն լուրերին», - ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։

Նշենք, որ ավելի վաղ «Ռոյթերս» լրատվականը, հղում կատարելով ամերիկյան ռազմական աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը ռազմական գործի 22 մասնագետ, ինչպես նաև անհայտ թվով անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Եգիպտոսի ռազմաբազաներից մեկը, որը գտնվում է Լիբիայի սահմանի մոտ։

Եգիպտական պաշտոնական աղբյուրները նույնպես հերքել են այս տեղեկությունները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.