Աստանայում մեկնարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցով հերթական բանակցությունները

Թուրքիայի և Իրանի պատվիրակությունները ժամանել են Ղազախստանի մայրաքաղաք մասնակցելու սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռահմանովը. գրում է ՏԱՍՍ-ը։

«Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները արտաքին գործերի փոխնախարարների գլխավորությամբ ժամանել են Աստանա։ Այստեղ են նաև ՌԴ նախագահի և արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչները», - հայտարարել է Ղազախստանի արտգործնախարարը։

Հանդիպմանը ներկա է գտնվելու ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ջորջ Քրոլի գլխավորությամբ։ Բանակցություններին կմասնակցի նաև ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին։ Սպասվում է, որ Հորդանանից նույնպես պատվիրակություն կժամանի Աստանա։

Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով հերթական բանակցություններն անց են կացվում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Նախատեսված է, որ այսօր՝ մարտի 14-ին, կանցնացվեն նախնական խորհրդակցությունները, իսկ արդեն վաղը կմեկնարկի հանդիպման մասնակիցների լիագումար նիստը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.