Զենքի ամենամեծ հոսքը Մերձավոր Արևելք գնում է Ուկրաինայի տարածքից. Եվգենի Սատանովսկի

Զենքի ամենամեծ հոսքը դեպի Մերձավոր Արևելք գնում է Ուկրաինայի տարածքից։ Ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հնչեցրել Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին։

«Այսօր զենքի ամենամեծ հոսքը Մերձավոր Արևելք գալիս է Ուկրաինայի, մասամբ նաև Բելառուսի տարածքից», - նշել է Սատանովսկին։

Փորձագետը մեկնաբանել է նաև Լիբիայում ռուսական մասնավոր ռազմական ընկերության մասնակցության մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը։

«Ես Լիբիայում ռուսական մասնավոր ռազմական ընկերության մասին ոչ մի անգամ չեմ լսել ինչ-որ մեկից, որին կարելի է հավատալ։ Մասնավոր ռազմական ընկերություններ աշխարհում ունեն չինացիները, անգլիացիները, ֆրանսիացիները և շատ շատերը։ Աշխարհում մասնավոր ռազմական ընկերությունների բազմաթիվ օրինակներ կան», - ասել է արևելագետը։

Նա հիշեցրել է նաև, որ Լիբիայի տարածքում գործում են բազմաթիվ օտաերկրյա ռազմական ստորաբաժանումներ, որոնց ԶԼՄ-ները պատշաճ ուշադրության չեն արժանացնում։

Սատանովսկու խոսքով՝ Լիբիայում գործող ռուսախոս զինվորականները կարող են լինել ուկրաինացիներ։ «Վերջերս պարզվել է, որ այսպես կոչված «ռուս ցանցահեններն» իրականում ուկրաինացներ են. ինչի մասին է խոսքը», - ասել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրենը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.