Ֆրանկֆուրտում մոտ 30 հազար քրդեր բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի նախագահի դեմ

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում մոտ 30 հազար քրդեր դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիա անցկացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ. հայտնում է «Ռոյթերս»-ը։

Լրատվականի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները դեմ են հանդես եկել ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և պահանջել են Էրդողանից ազատ արձակել իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանին (Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավարն է), որը ցմահ ազատազրկման է դատապարված Իմրալը կղզում։

«Եվրոպացիները պետք է լսեն մեզ, հասկանան մեր խնդիրները և օգնեն մեզ։ Լավ կլիներ, եթե Թուրքիայի դեմ կիրառվեր տնտեսական պատժամիջոցներ», - հայտարարել է ակտիվիստներից  մեկը։

Ավելի ուշ Թուրքիայի կառավարության թվիթերյան էջում հրապարակվել է քրդերի կողմից անցկացվող բողոքի ակցիաները դատապարտող գրառում։

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հիմնադրվել է 1978 թ. Դիարբեքիրում մի խումբ քուրդ ուսանողների կողմից, որոնց առաջնորդում էր Օջալանը։ Նրանց վերջնական նպատակը ազգային ինքնավարություն ստեղծելն է։ Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեությունն արգելված է Թուրքիայի իշխանությունների կողմից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.