Իսրայելը կշարունակի ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Հըզբալլահ» շարժման համար զենք տեղափոխող շարասյուներին. Նեթանյահու

Իսրայելը կշարունակի օդային հարձակումներ իրականացնել Սիրիայի տարածքում «Հըզբալլահ» շարժման համար զենք տեղափոխող շարասյան վրա։ Մարտի 21-ին Չինաստանում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Եթե ռազմական և հետախուզական տեսանկյունից հնարավոր լինի, ապա մենք կշարունակենք հարձակումները», - Նեթանյահուի խոսքը մեջբերում է Haaretz թերթը։

Հիշեցնենք, որ մարտի 16-ի լույս 17-ի գիշերը Սիրիայի կառավարական ուժերը վնասազերծել էին իրենց օդային սահմանը հատած իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։

Դեպքից երկու օր անց Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, որ իրենք կոչնչացնեն Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը, եթե ևս մեկ անգամ նման դեպք կրկնվի։ «Մենք կոչնչացնենք սիրիական ՀՕՊ համակարգերը, և այդ հարցում ոչ մի փոխզիջում չի լինի», - ասել էր Իսրայելի պաշտպանության նախարարը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.