ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև չկա քաղաքական համաձայնություն Սիրիայի հարցում. Պենտագոն

Միացյալ Նահանգները չի համակարգում Սիրիայում իր գործողությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել են Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը և ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ Ժոզեֆ Դենֆորդը։

«Ընդհանուր առմամբ մենք փորձում ենք նվազեցնել հակամարտության ներուժը, սակայն Ռուսաստանի հետ գործողությունների համակարգում չկա», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը։

«Ակնհայտ է, որ մենք Ռուսաստանի հետ չունենք քաղաքական համաձայնություն», - ավելացրել է Դենֆորդը։

Հարցը վերաբերում էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից ԻՊ-ի դեմ կռվող քրդական զորամիավորումներին օժանդակելուն։ ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմն աջացում է քրդական ուժերին, իսկ իրենք փորձում են խուսափել Մոսկվայի կողմից օժանդակություն ստացող քրդական զորամիավորումներին զենք մատակարարելուց։

«Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք՝ ում հետ ենք համագործակցում... որպեսզի մեր զենքը չհայտնվի այլ ուժերի ձեռքում», - ասել է ամերիկացի գեներալը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.