Կիևում սպանել են ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորին

Կիևի կենտրոնում սպանվել է Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը։ Այս մասին հայտնում է ուկրաինական  «Вести»  լրատվականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սպանությունը կատարվել է Կիևի «Премьер-палац» հյուրանոցի մոտայքում։ Անհայտ անձինձ հարձակվել և կրակ են բացել նախկին պատգամավորի և նրա թիկնապահի վրա։ Երկուսն էլ ստացած հրազենային վնասվածքներից մահացել են։

Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավորը վերջերս էր ընդունել Ուկրաինայի քաղաքացիություն։

Դենիս Վորոնենկովը ռուս այն երկու պատգամավորներից մեկն էր, որ Յանուկովիչի գործով դատախազությունում ցուցմունք էր տվել վերջինիս դեմ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.