Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն անմտություն է. Ֆրանսիայի նախագահի թեկնածու

Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության կիրառած պատժամիջոցները շանտաժի և սպառնալիքի հիմար դիվանագիտության արդյունք են։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, Ռուսաստանի Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը։

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին և դրանց կիրառման վերաբերյալ իմ դիրքորոշմանը, դուք գիտեք, որ ես միշտ էլ դեմ եմ եղել նման քաղաքականությանը։ Կարծում եմ, որ դա անմտություն», - ասել է Լե Պենը։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների կիրառումն օգնել է ԵՄ-ում  նման երևույթներին դեմ հանդես եկող ընդդիմության ձևավորմանը։

«Մեք չենք հավատում ոչ շանտաժի, ոչ սպառնալիքի և ոչ էլ պատժամիջոցների քաղաքականությանը, որը վերջին շրջանում Եվրամիությունը կիրառում է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև իր իսկ անդամների նկատմամբ», - հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։

Նշենք, որ Մարին Լե Պենը Մոսկվա է այցելել Պետդումայի արտաքին հարաբերոթյունների հանձնաժողովի հրավերով։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով։ Առաջին փուլը կկայանա ապրիլի 23-ին, իսկ երկրորդը՝ մայիսի 7-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.