Շվեյցարիայի փոխդեսպանը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում Շվեյցարիայի փոխդեսպանին հրավիրել են Թուրքիայի ԱԳՆ՝ կապված Բեռնում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հանրահավաքի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։
Լրատվականի փոխանցմամբ՝ ակցիայի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հաշվեհարդար տեսնելու կոչեր են հնչել։
«Անկարայում Շվեյցարիայի դեսպան Վալտեր Հաֆերնի բացակայության պատճառով վերջինիս տեղակալը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված Բեռնում Քրդստանի աշխատավորական կուսակցության անցկացրած հանրահավաքի հետ», - գրում է Anadolun՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին։
Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործունեությունն արգելված է Թուրքիայում։ Պաշտոնական Անկարան այն համարում է ահաբեկչական կազմակերպություն։