Թուրքիան պատրաստ է ՌԴ քաղաքացիներին ընդունել ներքին անձնագրերով

Թուրքիան պատաստ է առարկայական քննարկում սկսել Ռուսաստանի հետ ներքին անձնագրերով փոխադարձ այցելությունների վերաբերյալ։ Այս մասին Թուրքիայի արտգոծնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Անթալիայում բնակվող ռուսների հետ հանդիպման ժամանակ. հայտնում է NTV հեռուստաալիքը։

«Դեռ այն տխուր միջադեպից առաջ (2015 թ. նոյեմբերին ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից) այդ թեմայով լուրջ բանակցություններ են ընթացել։ Հիմա, երբ մեր հարաբերությունները կարգավորվել են, մենք կարող ենք շարունակել այդ բանակցությունները», - ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ շուտով քննարկումներ կսկսվեն ռուսաստանցիներին ներքին անձնագրերով Թուրքիա ընդունելու հարցով։

Թուրքիան փորձում է հնարավորինս հեշտացնել երկիր մուտք գործելու պայմանները։ Մասնավորապես՝ ներքին անձնագրերով Թուրքիա կարող են մուտք գործել Վրաստանի քաղաքացիները։ Այս տարվա մարտի կեսին նման համաձայնագիր է կնքվել նաև Ուկրաինայի հետ։

Հիշեցնենք, որ ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումից հետո Ռուսաստանը չեղարկել էր Թուրքիայի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.