Ռուսական ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը կայացվել է Օբամայի նախագահության ժամանակ. ԱՄՆ պետքարտուղարություն

Ռուսական ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը կայացվել է ԱՄՆ նախկին ղեկավար Բարաք Օբամայի նախագահության վերջին օրերին։ Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։

«Այդ անձանց և կազմակերպությունների նկատմամբ նոր պաժամիջոցներ կիրառելու մասին որոշումը կայացվել է 2017 թ. հունվարի 17-ին (Դոնալդ Թրամփը ստանձնել է նախագահի պաշտոնը հունվարի 20-ին)», - նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Մարտի 21-ին ԱՄՆ-ը ռուսական 8 ընկերության նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին որոշում է կայացրել՝ պայմանավորելով այն Սիրիայից, Իրանից և Հյուսիսային Կորեայից զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին ամերիկյան օրենքի հետ։ Պետքարտուղարությունում չեն նշել, թե ռուսական ընկերություններին կոնկրետ ինչում են մեղադրում։  

ՌԴ արտաքին գործերի նախարարությունում կարծում են, որ նոր պատժամիջոցների կիրառումը չի համապատասխանում ահաբեկչության դեմ պայքարն առաջնահերթություն հռչակած Վաշինգտոնի հայտարարություններին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.