Իսրայելը կոչ է անում չայցելել Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան

Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն զգուշացնում է ապրիլի 10-ին Փեսախը (հրեական զատիկ) նշել պատրաստվող իսրայելցի զբոսաշրջիկներին զերծ մնալ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներին հարող պետություններ՝ Թուրքիա, Հորդանան և Եգիպտոս (հատկապես Սինայի թերակղզի) այցելելուց։ Այս մասին գրում է posta լրատվականը։

Ահաբեկչության դեմ պայքարի իսրայելական բյուրոն սահմանել է նշված վայրերում ահաբկչության հավանականության 3 աստիճան։ Ամենավտանգավորը համարվում է Սինայի թերակղզին։ Նշվում է, որ այստեղ առկա է ահաբեկչության կոնկրետ սպառնալիք։

Թուրքիան հայտնվել է ահաբեկչության հավանականությունը ցույց տվող սանդղակի երկրորդ հորիզոնականում։ Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիներին կոչ է արվում անհապաղ հեռանալ, իսկ մեկնել ցանկացողներին՝ հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել այցերը։

Եգիպտոսի մյուս շրջանները և Հորդանանը համարվում են քիչ վտանգավոր, սակայն ահաբեկչության դեմ պայքարի իսրայելական բյուրոն խորհուրդ է տալիս այս երկրներ նույնպես չայցելել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.