ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Ռուսաստանի գծով հատուկ բաժին կստեղծի

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) նախատեսում է ստեղծել հատուկ ստորաբաժանում, որը կզբաղվի նախագահական ընտրություններին «ռուսական միջատության» գործի համակարգմամբ։ Այս մասին տեղեկացնում է Financial Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ այդ ստորաբաժանման աշխատանքներն ուղղված են լինելու ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմիի համար հետաքննության դետալներին հասանելիություն ապահովելու համար։

«Դա (ստորաբաժանումը) նախատեսված է ռեսուրսների ավելացման համար», - ասել է ՀԴԲ-ի գործակալներից մեկը։

Նշվում է, որ բյուրոն գերադասում է հետաքննություն անցկացնել իր 56 գրասենյակներից մեկում, սակայն ներկա և նախկին մի շարք պետական աշխատողներ նշում են, որ ընտրությունների միջամտության գործի համար անհրաժեշտ է կենտրոնական կառավարում։

Պարբերականը նշում է, որ ստորաբաժանումը հիմնված կլինի ՀԴԲ-ի Վաշինգտոնի կենտրոնակայանում և կսկսի գործել արդեն առաջիկա ամսվանից։ Սպասվում է, որ ստորաբաժանման աշխատանքները կղեկավարի բյուրոյի հակահետախուզության մասնագետներից, որը ամեն շաբաթ Ջեյմս Քոմիին կներկայացնի կատարված աշխատանքերի արդյունքները։ Ստորաբաժանումը բաղկացած կլինի 20 հոգուց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարությունը հայտարարել էր, որ հետաքննություն է անցկացվում նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջատության գործով։

Մոսկվան բազմիցս հերքել է իրենց կողմից ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու մասին ամերիկյան կողմի մեղադրանքները՝ համարելով դրանք անհիմն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.