Ժարեդ Քուշներն այցելել է Իրաք

ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի գլխավոր խորհրդական Ժարեդ Քուշները, որը նաև նախագահի աղջկա ամուսինն է, Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ Ժոզեֆ Դենֆորդի առաջարկով այցելել է Իրաք։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Ռոյթերս լրատվականի փոխանցմամբ՝ Քուշները ցանկացել է տեղում անձամբ տեսնել իրավիճակը և աջակցություն հայտնել Իրաքի իշխանություններին։ Վերջին ամիսներին հենց նա է պատասխանատու Թրամփի վարչակազմի՝ այլ պետությունների ղեկավարների հետ կապերի հարցում։

Ներկայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Իրաքի տարածքում հարվածներ է հասցնում Իսլամական պետության ահաբեկիչների դիրքերին։ Նախորդ տարվա հոկտեմբերի 17-ին սկսվել էր Իրաքում ԻՊ կենտրոն համարվող Մոսուլի ազատագրման գործողությունը։ Արդեն այս տարվա հունվարի 18-ին Իրաքի Զինված ուժերին հաջողվել էր ազատագրել քաղաքի արևելյան մասը, իսկ փետրվարի վերջին ազատագրվել էր Մոսուլի օդանավակայանը և քաղաքի հարավարևելքում գտնվող Ալ Գազլյանի ռազմաբազան։

Ռազմական գործողություններին բացի իրաքյան բանակի զինվորներից մասնակցում են նաև շիա աշխարհազորայինները և քրդական «Փեշմերգա» զորամիավորումը։ Նրանց օգնում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի և Իրաքի ռազմաօդային ուժերը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.