Երկկողմ հարաբերությունների ամրապնդումը բխում է Ռուսաստանի և Հայաստանի շահերից. Պուտին

Այսօր՝ ապրիլի 3-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հասատման 25 ամյակի առիթով: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից։

«Համոզված եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների հետագա պահպանումը, ինչպես նաև ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ բազմակողմանի կառույցների շրջանակում դրանց ամրապնդումը, ելնում է մեր ընդհանուր շահերից, նպաստում է Անդրկովկասում և եվրասիական տարածքներում խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասվում է ՌԴ նախագահի ուղերձում:

Վլադիմիր Պուտինը նշել է նաև, որ նախորդ տարիների ընթացքում ՌԴ-ի և Հայաստանի երկկողմանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եղել:

«Բարձր մակարդակի վրա են քաղաքական երկխոսությունները, իրականացվում են լայնածավալ միասնական ծրագրեր առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում», - ընդգծել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ հատկապես շահավետ են ինտեգրացիոն գործընթացներին մասնակցությունը և տարածաշրջանային անվտանգության աշխատանքների համակարգման ուժեղացումը:

ՌԴ նախագահը Սարգսյանին քաջառողջություն է մաղթել, իսկ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.