Սիրիայի Զինված ուժերը հերքում է քիմիական զենք կիրառելու մասին մեղադրանքները

Սիրիական բանակը քիմիական զենք չի կիրառել Իդլիբ նահանգում, որտեղ, ԶԼՄ-ների տեղեկացմամբ, 58 մարդ էր մահացել: Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:

«Մենք քիմիական զենք չենք կիրառել և չենք կիրառում»,- պնդում է Սիրիայի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնից հայտարարել էին, որ Իդլիբ նահանգում ավիահարվածների հետևանքով զոհվել է 58 մարդ, որոնցից 11-ը՝ երեխա:

Կենտրոնի տվյալներով՝ հարվածները կարող էին հասցնել Սիրիայի կառավարական ուժերը, որոնք թունավոր գազ էին կիրառել Իդլիբի հարավում գտնվող Հան Շեյհուն քաղաքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.