Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել

Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել Սիրիայի Զինված ուժերի կողմից Իդլիբ նահանգում քիմիական զենք կիրառելու հարցով: Այս հայտարարությունը տարածել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Այսօր առավոտյան Իդլիբ նահանգում նոր հարձակում է կատարվել՝ քիմիական զենքի կիրառմամբ: Կան բազմաթիվ զոհեր, այդ թվում նաև երեխաներ: Դա համարվում է քիմիական զենքի կոնվենցիայի կոպիտ խախտում»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ սիրիական բանակը հերքել էր Իդլիբում քիմիական զենքի կիրառման մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, ըստ որի դրա կիրառման հետևանքով 58 մարդ էր զոհվել, որոնց թվում եղել են նաև երեխաներ:

«Մենք քիմիական զենք չենք կիրառել և չենք կիրառում»,- պնդում են Սիրիայի Զինված ուժերից:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.