Ֆիյոնը կարևորում է ՌԴ-ի դերը իսլամական ահաբեկչության դեմ պայքարում

Ֆրանսիան պետք է նախաձեռնի ծայրահեղ իսլամիստական խմբավորումների դեմ պայքարող միջազգային դաշինքի ստեղծում, որին ներգրավված կլինի նաև Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը։

«Ֆրանսիան չի հավակնում համաշխարհային ժանդարմի դերը ստանձնելուն և չի կարող լուծել Սիրիայի հարցը», - նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարել է Ֆիյոնը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա այս ամսվա 23-ին, իսկ երկրորդը՝ մայիսի 7-ին։

Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ ընտրությունների երկրորդ փուլ կարող են ացնել Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը։ Նույց սոցհարցման համաձայն՝ ընտրելու իրավունք ունեցողների մոտ մեկ երրորդը չի պատրասվում մասնակցել քվեարկությանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.