Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է գլխաշոր կրել Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անտեսել է Միացյալ Թագավորության արտգործնախարարության հրահանգները և հրաժավել է գլխաշոր կրել Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ Այս մասին գրում է  The Telegraph-ը։

Աղբյուրը նշում է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության փորձագետները խորհուրդ էին տվել Մեյին այցի ընթացքում կրել արաբական ավանդական զգեստ և գլխաշոր։ Վարչապետը, սակայն, հայտարարել էր, որ չի պատրաստվում հետևել տեղի ավանդույթներին։

«Ես հույս ունեմ, որ ազգն իմ մեջ առաջնորդ կտեսնի և կհասկանա, թե ինչի կարող է հասնել կինը», - Թերեզա Մեյի խոսքերը մեջբերում է լրատվականը։

Պարբերականի հավաստմամբ՝ Սաուդյան Արաբիայի օրենսդրության մեջ չկա այնպիսի հոդված, որն օտար կանանց պարտադրում է գլխաշոր կրել, սակայն այստեղ եկող հյուրերը, որպես կանոն, փորձում են պահպանել տեղի մուսուլմանական ավանդույթները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.