Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթողի ամենահավանական թեկնածուները հակադիր դիրքորոշում ունեն Եվրամիության հարցում

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին եվրոպական մի շարք երկրներ քննադատում են նախագահի թեկնածուների մջև ապրիլի 4-ին տեղի ունեցած երկրորդ նախընտրական հեռուստաբանավեճից հետո:

Կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մարկոնն ասել է, որ Լը Պենի ազգայնական գաղափարները հանգեցնելու են «տնտեսական պատերազմի»:

Լը Պենը մեղադրվում է նաև Ֆրանսիայի՝ Եվրամիության անդամակցությունը չխրախուսելու համար:

Միևնույն ժամանակ, Ֆրանսուա Ֆիյոնն ասել էր, որ Ֆրանսիան ունի Եվրոպայի կարիքը ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ պայքարում:

«Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը խոստացել է ամրացնել Ֆրանսիայի սահմանները և հրաժարվել եվրոյից, կամ էլ հանրաքվե անցկացնել ԵՄ անդամակցության հարցով:

Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը մեղադրել է Լը Պենին ստելու մեջ՝ ասելով, որ «ազգայնականությունը պատերազմ է»:

Անդրադառնալով երկրի անվտանգությանը՝ Լը Պենը Ֆրանսիան « ջիհադիստների համալսարան է» անվանել. նրան ընդհատել են ձախակողմյան քաղաքական դիրքորոշում ունեցող թեկնածուների վրդովված բացականչությունները:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 23-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չհավաքի 50 %-ից ավել ձայն, երկու թեկնածուները կմասնակցեն ընտրությունների երկրորդ փուլին, որը կանցկացվի մայիսի 7-ին:

Բազմաթիվ սոցհարցումների համաձայն՝ Լը Պենը և Մարկոնը «կբախվեն» հենց երկրորդ փուլի ընթացքում:

bbc-ն գրում է, որ ապրիլի 4-ին տեղի ունեցած բանավեճը թույլ տվեց 63-ամյա Ֆիյոնին կրճատել իր և առաջատար թեկնածուների միջև եղած տարբերությունը:

Ֆիյոնը ընտրությունների առաջատարն էր, քանի դեռ չէր հայտնվել «կեղծ աշխատատեղերի» սկանդալի կիզակետում: Նա մեղադրվում է իր հարազանտներին չկատարած աշխատանքի դիմաց հարյուր հազարավոր եվրոներ վճարելու մեջ:

Հարցումների արդյունքների համաձայն՝ նա երրորդն էր առաջին փուլում. այս տեմպերով նա կարող է դուրս մնալ ընտրապայքարից:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.