Իսլամական պետությունը ստանձնել է Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Եգիպտոսի երկու քաղաքներում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Al Arabia հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Իսլամական պետությունը հայտարարել է Գարբիայի և Ալեքսանդրիայի եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապ ունենալու մասին:

Եգիպտոսի առողջապահության նախարարության հայտնած վերջին տվյալների համաձայն՝ մահապարտների իրականացրած գործողությունների արդյունքում ընդհանուր առմամբ կա 44 զոհ, որոնցից 31-ը Տանտայում, 13-ը՝ Ալեքսնդրիայում. վիրավորվել է 100-ից ավել մարդ:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին նշում է. «Այս ահաբեկչությունը ուղղված է մեր հայրենիքի դեմ. թե՛ քրիստոնյաների և թե՛ մահմեդականների դեմ»: Նախագահը հավելել է, որ տեղի ունեցած հարձակումներն «էլ ավելի կհամախմբեն Եգիպտոսի ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում»:

Եգիպտոսի նախագահն Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել ահաբեկչությունների հետևանքով  Տանտայում և Ալեքսանդրիայում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.