Ստոկհոլմում ահաբեկչություն իրականացրած անձը գործել է Իսլամական պետության հրամանով
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում իրականացված ահաբեկչական գործողության մեղադրանքով ձերբակալված ուզբեկ Ռահմատ Ակիլովը հարցաքննության ընթացքում ընդունել է իր մեղքը: Այս մասին հաղորդել է շվեդական «Աֆթոնբլադեթ» թերթը:
Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը մուսուլման է և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ: «Սիրիայի ռմբակոծությունները պետք է դադարեցվեն»,- հայտարարել է Ակիլովը` ավելացնելով, որ ահաբեկչական գործողություն իրականացնելու հրամանը ստացել է հենց այդ երկրի ծայրահեղականներց:
Հրապարակման հեղինակը փոխանցում է Ակիլովի հայտարարությունը այն մասին, որ Ստոկհոլմում «վրաերթի է ենթարկել անհավատներին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին «Սպենդրափս» ընկերությանը պատկանող գողացված բեռնատարով նա վրաերթի էր ենթարկել Ստոկհոլմի կետրոնական Դրոտնինգատան փողոցում կանգնած մարդկանց: Ոստիկանության տվյալներով՝ 4 մարդ զոհվել է, 15-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: