Անսպասելի շրջադարձ՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախաշեմին

Նախընտրական սոցհարցումները ցույց են տալիս, որ ձախամետ քաղաքական կողմնորոշում ունեցող թեկնածուի անսպասելի վերելքից հետո Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կարող է վերածվել քառակողմ պայքարի։ Այս մասին գրում է The Independent պարբերականը:

Ժան-Լյուկ Մելանշոնն այժմ ընդամենը 0.5%-ով է հետ մնում երկրի նախկին վարչապետ  Ֆրանսուա Ֆիյոնից, որը երրորդ տեղում է։

«Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը 24%-ով առաջին փուլի առաջատարն է համարվում, իսկ կենտրոնամետ թեկնածու, էկոնոմկայի նախկին նախարար Էմանուել Մարկոնը 23%-ով երկրորդն է։

Հարցումներից պարզ է դառնում, որ Ֆրանսիայի լարված ընտրապայքարը վնասում է ֆինանսական շուկաներին, քանի որ թե՛ Մելանշոնը, թե՛ Լը Պենը ցանկանում են հանրաքվե անցկացնել ԵՄ-ի կազմից դուրս գալու հարցով։

Անդրադառնալով իր հակառակորդների բողոքներին՝ Լը Պենը չի ընդունել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի մեղավորությունը հրեաների մասսայական ձերբակալությունների համար։

«Կարծում եմ՝ եթե կան մարդիկ, որոնք պատասխանատու են այդ դեպքերի համար, ապա դրանք այն ժամանակվա ղեկավարներն են, ոչ թե՝ Ֆրանսիան»,- ասել է Լը Պենը Le Figaro, RTL և LCI լրատվական կազմակերպություններին տված հարցազրույցի ընթացքում։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.