ԱՄՆ-ն գաղտնալսել է քիմիական հարձակման մասին խոսակցությունները. CNN

ԱՄՆ-ի հետախուզությունը գաղտնալսել է սիրիացի զինվորականների և քիմիական փարձագետների խոսակցությունը, որում քննարկվել է  Իդլիբ նահանգի վրա իրականացվելիք քիմիական հարձակումը: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնիայի:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս տվյալները այն հետախուզական տեղեկատվության մի մասն են, որը ստացվել է ենթադրյալ քիմիական հարձակումից մի քանի ժամ անց: Ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, թե «կասկած չկա», որ քիմիական հարձակման համար պատասխանատու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

CNN-ի զրուցակիցը պնդում է, որ Վաշինգտոնը նախօրոք չի իմացել քիմիական հարձակման մասին: ԱՄՆ-ն հսկայածավալ տեղեկատվություն է հավաքում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան և Իրաքը, սակայն չի մշակում ստացած տվյալները, քանի դեռ որևէ դեպք տեղի չի ունեցել, որոնց հիմքում կարող են այդ տեղեկություններն ընկած լինել:

Հեռուստաալիքը նշում է նաև, որ տվյալ պահին չկա այնպիսի տեղեկատվություն, որը կմատնանշի ռուս զինվորականների անմիջական պատասխանատվությունը Իդլիբի դեպքերի համար:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.