Բելառուսի պատվիրակությունը նավթի և գազի ներմուծման հարցով բանակցություններ կվարի Մոսկվայի հետ

Բելառուսի պատվիրակությունը՝ երկրի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոյի գլխավորությամբ կժամանի Մոսկվա։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությանը։

Աղբյուրը նշում է, որ հաջորդ հինգշաբթի՝ ապրիլի 20-ին, Մոսկվայում կանցկացվեն Մինսկին էներգետիկ ռեսուրսներ տրամադրելու վերաբերյալ բանակցություններ:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիշեցրել էր Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված երկկոմղ պայմանավորվածությունների կենսագործման անհրաժեշտության մասին: Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հայտնած այս տեղեկությունն ավելի ուշ հաստատել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.