Ռուսները եվրոպական մեծ ազգ են. Մարին Լը Պեն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցելու ցանկությունը նորմալ երևույթ է։

«Ռուսները եվրոպական մեծ ազգ են, որոնք մայրցամաքի արևելքում են։ Պետրոս Մեծի ժամանակներից սկսած ռուսները ցանկություն են հայտնել ներգրավվել եվրոպական ազգերի համայնքին, այդ պատճառով էլ նրանց հետ համագործակցելու ցանկությունը նորմալ է», - ասել է Լը Պենը։

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն անհրաժեշտություն է հայտնել համագործակցել Ռուսաստանի հետ, որպեսզի Եվրոպան «կարողանա նայել ապահով ապագային»։

«Ֆրանսիան մայրցամաքի հակառակ ծայրում է։ Ռուսաստանի հետ մենք պատմական որևէ հակասություն չունենք։ Մենք պետք է լավացնենք մեր հարաբերություններն այնպես, որ Եվրոպայի բոլոր ազգերը կարողանան նայել բարեկեցիկ և ապահով ապագային», - եզրափակել է Լը Պենը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով։ Առաջին փուլը կկայանա ապրիլի 23-ին, իսկ երկրորդը՝ մայիսի 7-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.