Իսլամական պետությունը թունավոր գազ է կիրառել Իրաքում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները իպրիտ (մարտական թունավոր գազ) են կիրառել Իրաքում գտնվող զորամասերից մեկը գրոհելիս։ Այդ պահին զորամասում են եղել ԱՄՆ-ի և Ավստրալիայի ռազմական խորհրդականներ։ Այս մասին հայտնում է CBS լրատվականը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ ապրիլի 16-ին։ Associated Press-ը, հղում կատարելով իրաքցի գեներալներից մեկի հայտարարությանը, հայտնում է, որ գրոհի հետևանքով առաջացած շնչառական խնդրների պատճառով վեց մարդ հոսպիտալացվել է։ Քիմիական գրոհի գործով հետաքննություն է սկսվել։

CBS-ի փոխանցմամբ՝ բուժօգնության կարիք է ունեցել 25 զինծառայող, զոհեր չեն գրանցվել։ Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը հաստատել է, որ ավստրալացի ոչ մի զինվորական չի տուժել։ Պենտագոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղյակ են Իրաքի զորամասերից մեկում տեղի ունեցած քիմիական «թեթև» հարձակման մասին։     

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.