Հալեպում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել

Հալեպում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքնում վեց մարդ է զոհել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով սիրիական աղբյուրներին:

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Հալեպի Սալահ ադ-Դին թաղամասում, որը դեկտեմբերյան հարձակման ընթացքում ազատագրվել էր գրոհայինների ձեռքից՝ սիրիական բանակի ջանքերի շնորհիվ: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով 32 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, Հալեպի Ռաշիդին ծայրամասում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն շիական Ֆուա և Կեֆրայա (Իդլիբի շրջան) գյուղերից տարհանվող բնակչությամբ լցված ավտոբուսների կողքին: Ահաբեկիչը հաջողացրել էր ականապատ մեքենայով մոտենալ ավտոբուսներին՝ ներկայանալով որպես «փրկիչ»՝ սննդի պաշարով և նվերներով: Ավելի քան 130 մարդ էր զոհվել, այդ թվում նաև 68 երեխա: Ավտոբուսները, որոնք ավելի քան 5000 մարդ էին տեղափոխում, ուղևորվում էին դեպի Ջիբրին, որտեղ գտնվում է փախստականների ժամանակավոր կացարանը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.