ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ դատապարտել Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև առկա տարաձայնությունների պատճառով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել ապրիլի 15-ին Հս. Կորեայի կատարած հրթիռային փորձարկումը դատապարտող բանաձևն ընդունել՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա տարաձայնությունների պատճառով: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության փոխանցմամբ՝ ամերիկյան պատվիրակությունը ձախողել է փաստաթղթի պատրաստման գործընթացը՝ հրաժարվելով դրա մեջ ներառել Կորեական թերակղզու խնդիրը երկխոսությունների միջոցով կարգավորելու կոչը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Ռուսական պատվիրակությունն իր զարմանքն է հայտնել, որ արևմտյան ԶԼՄ-ներում հայտնվել են հայտարարություններ, որոնցում ասվում է, թե Մոսկվան չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի առաջարկած զեկույցի նախագիծը:

«Փաստաթուղթը, որն Անվտանգության խորհրդի դատին էր հանձնվել ապրիլի 19-ին, պարունակում էր նախապես  չհամաձայնեցված մի շարք ձևակերպումներ, որոնք վերաբերում էին  Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները դադապարտելուն», - տեղեկացրել են մշտական ներկացուցչության անդամները:

«Դիմումի ընդհանուր տեքստից հանված էր Կորեական թերակղզում տիրող իրավիճակը «երկխոսությունների միջոցով» լուծելու արտահայտությունը: Ինչպես հայտնի է այս կապակցությունը մեջբերված է ՄԱԿ-ի 2016 թ. Անվտանգության խորհրդի կողմից միաձայն հաստատված վերջին՝ 48-րդ բանաձևից, որը վերաբերում է Հս. Կորեայի դեմ պատժամիջոցների կիրառմանը: Երբ մենք պահանջեցինք քաղաքական մեծ կարևորություն ունեցող այս «արտահայտության» վերականգնումը, ամերիկյան պատվիրակությունը առանց որևէ բացատրության կասեցրեց փաստաթղթի պատրաստման գործընթացը և լրատվամիջոցներին հայտնեց, որ Ռուսաստանը դեմ է գործընթացի շարունակմանը», - ասվում է մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.