Ղրիմը պատմականորեն ռուսական տարածք է. Ֆրանսուա Ֆիյոն

«Ռուսաստանը երբեք չի թողնի Ղրիմը, որը պատմականորեն ռուսական տարածք է»,- կարծում է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հանրապետական» կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:

«Անօգուտ է համառել՝ ասելով, թե Ռուսաստանը պետք է հեռանա Ղրիմից. դա երբեք տեղի չի ունենա»,- «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցի ընթացքում ասել է Ֆիյոնը:

Նախագահի թեկնածուի խոսքերով՝ Ղրիմի հարցին մոտենալիս անհրաժեշտ է հաշվի առնել երկու հիմնական և իրարամերժ սկզբունք՝ սահմանների բաժանումը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Ֆիյոնի կարծիքով՝ Ղրիմի հարցը կարող է կարգավորվել ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված հատուկ միջազգային համաժողովի միջոցով:

Ավելի վաղ՝ նախընտրական բանավեճերի ընթացքում, Մոսկվայի հետ հարաբերությունները քննարկելիս նախագահի թեկնածուներն անդրադարձել են Ղրիմի հարցին: Այդ ժամանակ հենց Ֆրանսուա Ֆիյոնն էր, որ հօգուտ Ռուսաստանի առաջ քաշեց ժողովրդի ինքնորոշման փաստարկը:

Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի շրջանը դարձավ 2014 թ. մարտին այնտեղ անցկացված հանրաքվեի համաձայն, որի արդյունքում ղրիմցիների 96,77%-ը կողմ  քվեարկեց ՌԴ կազմի մեջ մտնելուն: Քվեարկությունն անցկացվել էր Ուկրաինայի պետական հեղաշրջումից հետո: Կիևը թերակղզին համարում է ժամանակավորապես զավթված տարածք, որը դեռևս իրեն է պատկանում: Ի պատասխան՝ Ռուսաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի քաղաքացիները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին, որը միանգամայն համապատասխանում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.