Մոգերինիի արձագանքը ԵԱՀԿ դիտորդական առաքելության մեքենայի պայթեցմանը

«ԵԱՀԿ Հատուկ դիտորդական առաքելության մեքենայի պայթյունը Դոնբասում հիշեցնում է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին», - ասվում է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի՝ Բրյուսելում արած հայտարարության մեջ:

Մոգերինին ընդգծել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Ուկրաինայում ԵԱՀԿ գործունեությունը: «Առանց առաքելությունների կողմից պատշաճ հսկողության անհնար կլինի բարելավել անվտանգության գործընթացը, որը հետագա քաղաքական կարգավորման առաջնընթացի հիմքն է», - ասել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 23-ին, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) Պրիշիբ գյուղի մոտակայքում տեղի ունեցած մեքենայի պայթյունից զոհվել էր ԵԱՀԿ Հատուկ դիտորդական առաքելության մեկ աշխատակից, ևս երկուսը վիրավորվել էին:

ԼԺՀ-ի ոստիկանությունը նշել է, որ ԵԱՀԿ առաքելության անձնակազմը շեղվել էր իր երթուղուց, և որ պայթյունն իրականացվել է ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Դոնբասում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ավտոմեքենայի պայթյունը սադրիչ գործողություն է համարում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.