Լավրովն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել նաև Կիևի նկատմամբ
Կիևը հրաժարվում է ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների հետ Մինսկի խմբի շրջանակներում կոնտակտներ հաստատել, սակայն համաձայնագրերի չկատարման համար ԵՄ-ն միայն Ռուսաստանի նկատմամբ է պատժամիջոցներ կիրառում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք փորձում ենք բարեխիղճ կերպով կատարել մեր բաժին աշխատանքը, սակայն, ցավոք, Կիևը խուսափում է Լուգանսկի և Դոնեցկի հետ ուղիղ երկխոսությունից, չնայած, որ դա սևով սպիտակի վրա նշված է Մինսկի փաստաթղթերում։ Իհարկե, եթե Եվրամիության դիրքորոշումն է, որ բոլորը պետք է կատարեն իրենց պարտավորությունները, ապա հարց է առաջանում. ինչու՞ են պատժամիջոցները միայն Ռուսաստանի նկատմամբ կիրառվում», - ԵՄ արտաքին հարաբերությունների բարձրագույն հանձնակատար ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
Նրա խոսքով՝ Կիևի կողմից Մինսկի փաստաթղթերում նշված պահանջների անտեսումը պետք է որևէ արձագանք գտնի այդ կառավարության պաշտպանող ուժերի կողմից։