Ի՞նչ ազդեցություն կունենա Ֆրանսիայի նախագահական ընտրությունը «Բրեքզիթի» վրա

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուն է. բայց ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ բիզնեսի և «Բրեքզիթի» վրա։

BBC-ի տնտեսական վերլուծաբան Սիմոն Ջեքը գրում է, որ ընդհանուր տնտեսական տեսանկյունից Մակրոնի հաղթանակը կչեզոքացնի Եվրոպայի հիմնական քաղաքական և տնտեսական ցնցման հավանականությունը:

Եվրամիությունից դուրս գալու Մարին Լը Պենի կոչը էական սպառնալիք է համարվում ամբողջ Եվրոպայի համար:

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Մակրոնի՝ բիզնեսի համար նպատակահարմար քաղաքականությունը, ինչպես օրինակ՝ համընդհանուր հարկի նվազեցումը 33%-ից մինչև 25%-ի, Ֆրանսիան ավելի գրավիչ կդարձնի եվրոպական բիզնես նախագծերի համար:

Մակրոնի հաղթանակը երկու կարևոր ազդեցություն կունենա «Բրեքզիթի» բանակցությունների վրա:

Նախ և առաջ հարկերի կրճատում և աշխատողների իրավունքների նվազեցում կատարելու համար Մարկոնը պետք է նոր կառավորություն ձևավորի, և ամենայն հավանականությամբ կունենա ֆրանսիացի սոցիալիստների աջակցության կարիքը, որոնք շաբաթական 32-ժամյա աշխատանքի կողմնակից են:

Վերլուծաբանի կարծիքով՝ Ֆրանսիան բիզնեսի համար ավելի գրավիչ դարձնելու Մակրոնի փորձերը կհանգեցնեն քաղաքական կոալիցիայի ձևավորմանը: Ինչպես հայտնի է ֆրանսիական աշխատաշուկան այս կերպ ձևափոխելու ոչ մի փորձ դեռևս չի հաջողվել:

Երկրորդը Եվրոպայի անվտանգության հիմնահարցն է:

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալը հակաեվրոպական տրամադրություն էր ստեղծել ամբողջ տարածաշրջանում, որը աստիճանաբար կհանդարտվի Մակրոնի հաղթանակից հետո:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.